Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կա­պի­տու­լ­յա­ցիա­յի հա­մա՞ր էին հող նա­խա­պատ­րաս­տում

Կա­պի­տու­լ­յա­ցիա­յի հա­մա՞ր էին հող նա­խա­պատ­րաս­տում
13.11.2020 | 01:05

Ար­ցա­խի նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյանն օ­րերս ու­ղիղ ե­թե­րով պատ­մում էր, թե ինչ­պես ստաց­վեց, որ պար­տու­թյուն կրե­ցինք: Նա ոչ միայն սա­տա­րում է Հա­յաս­տա­նի վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նին, այլև ճիշտ և ճիշտ կրկ­նում նույն մտ­քերն ու ա­ռաջ տա­նում նույն թե­զե­րը, ինչ խայ­տա­ռակ հա­մա­ձայ­նա­գի­րը ստո­րագ­րած Փա­շի­նյա­նը:

Հա­րու­թյու­նյա­նի հա­ղորդ­մամբ՝ մեր հայ­րե­նա­կից­նե­րը չեն կռ­վել, մարդ­կա­յին ու­ժի պա­կաս է ե­ղել, մար­դիկ չեն գնա­ցել պաշտ­պա­նե­լու հող հայ­րե­նին, հետևա­բար, ի՞նչ ա­նեին, ա­սում է՝ թող­նեին, որ ա­վե­լի շա՞տ զո­հեր լի­նեն: Ար­ցա­խի տն­տե­սու­թյան 80 տո­կո­սի փա­յա­տեր, ձե­թի, պա­հա­ծո­նե­րի, ալ­կո­հո­լա­յին խմիչք­նե­րի գոր­ծա­րան­ներ ու­նե­ցող, մի քա­նի հէկի սե­փա­կա­նա­տեր, Ար­ցա­խի գյու­ղատն­տե­սու­թյան մո­նո­պո­լիստ նա­խա­գա­հը խնդ­րում, ա­ղա­չում է՝ չմաս­նակ­ցել վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կա­նը պա­հան­ջող ցույ­ցե­րին, փո­խա­րե­նը վե­րա­դառ­նալ Ար­ցախ ու ապ­րել խա­ղաղ պայ­ման­նե­րում: «Ա­վագ եղ­բոր» թա­սի­բին կանգ­նող Հա­րու­թյու­նյա­նը, Փա­շի­նյա­նի նման, իր ա­թո­ռի մա­սին է մտա­ծում միայն՝ չգի­տակ­ցե­լով, որ ար­ցախ­ցի­նե­րին այդ լո­լո­նե­րով Ար­ցախ չի վե­րա­դարձ­նի: Ի­րա­վի­ճա­կը ի­րենց հար­մար ձևով ներ­կա­յաց­նող այս եր­կու­սը մո­ռա­նում են՝ փոքր եր­կիր է, այս օ­րե­րին տուն չի ե­ղել, որ ուղ­ղա­կիո­րեն չառ­նչ­վի պա­տե­րազ­մին, իսկ նրանք մեզ ու­զում են «կերց­նել», թե՝ չե­կաք, չկռ­վե­ցիք, մենք էլ ստիպ­ված ստո­րագ­րե­ցինք այդ հա­մա­ձայ­նա­գի­րը:

«Ո՞վ և ինչ­պե՞ս գնար կռ­վե­լու» հարցն ինձ հա­մար պա­տե­րազ­մի ա­ռա­ջին իսկ օր­վա­նից պա­տաս­խան չի ու­նե­ցել: Պա­տե­րազ­մի ժա­մա­նակ երկ­րի գե­րա­գույն հրա­մա­նա­տար հա­մար­վող ան­ձը հոր­դո­րում է «հայ­դու­կա­յին» ջո­կատ­ներ կազ­մել ու մեկ­նել ռազ­մա­ճա­կատ: Հի­շեց­նեմ ըն­դա­մե­նը, որ մենք վա­ղուց քոչ­վոր ազգ չենք, պե­տու­թյուն ու պե­տա­կա­նու­թյուն, բա­նակ ու հրա­մա­նա­տա­րա­կան անձ­նա­կազմ ու­նենք: Ի՞նչ ջո­կա­տնե­րի մա­սին է խոս­քը, երբ կա­նո­նա­վոր բա­նակ կա, ո­րի ղե­կա­վար Դա­վիթ Տո­նո­յա­նը խոս­տա­նում էր նոր պա­տե­րազմ, նոր տա­րածք­ներ: Ա­մեն ինչ «ժո­ղո­վուրդ ջա­նի» կամ ինք­նա­բուխ կա­մա­վո­րա­կան ջո­կատ­ներ կազ­մե­լու հույ­սին թող­նելն ար­դեն իսկ հու­շում էր՝ ինչ-որ բան այն չէ: Ե­թե զո­րա­հա­վաք չի կազ­մա­կերպ­վել, բնա­կան է՝ բա­նա­կի հրա­մա­նա­տա­րա­կան անձ­նա­կազմն ու ռազ­մա­ճա­կատ մեկ­նած կա­մա­վոր­ներն ի­րա­րից ան­տե­ղյակ պետք է լի­նեին, քան­զի ա­մեն մեկն իր ա­ռան­ձին հրա­մա­նա­տարն ու­նի: Սա վկա­յումն է այն բա­նի, որ կա՛մ մենք կա­նո­նա­վոր բա­նակ չենք ու­նե­ցել, ին­չին չեմ հա­վա­տում, կա՛մ մի­տում­նա­վոր զո­րա­հա­վաք չի հայ­տա­րար­վել, որ խայ­տա­ռակ կա­պի­տու­լյա­ցիա­յի հա­մար հող նա­խա­պատ­րաստ­վի:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 5956

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ